Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ
13.02.2018 | 03:13

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017 թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ:


Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած տարի գրեթե չի փոխվել, արտադրված ապրանքային արտադրանքը գումարային արտահայտությամբ համալրվել է շուրջ 30 տոկոսով։ Աճը պայմանավորվել է հիմնականում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ։
Նշենք նաև, որ 2017 թ. ընթացքում հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 900 հազար խոր. մետրով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են շուրջ 5 մլն տոննա հանքաքար:


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության
լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 3918

Մեկնաբանություններ